19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108211.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Հովիկ Աղազարյանը չի ներում Դաշնակցությանը
Գլխավոր Նորություններ

Հովիկ Աղազարյանը չի ներում Դաշնակցությանը

Հայ Հեղափոխական Դաշնակցության նախկին քարտուղար Աղվան Վարդանյանը դեռ չի մտածել` կօգտվի՞ ՀՅԴ-ի կողմից համաներում հայտարարելու հնարավորությունից, թե ոչ, կվերադառնա՞ ՀՅԴ կուսակցություն, թե ոչ։ NewArmenia.am-ին այսպես պատասխանեց ՀՅԴ նախկին կուսակցականն ու ԱԺ նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը ՀՅԴ-ի կազմից դուրս էր եկել, երբ հեղափոխության օրերին՝ մայիսի 1-ին, ՀՀ ԱԺ-ում կողմ չէր քվեարկել ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, այնինչ ՀՅԴ-ն որոշել էր կողմ քվեարկել։ Դաշնակցական պատգամավորը չէր մասնակցել քվեարկությանը։

Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1990թ․-ից մինչև 2018թ․ ՀՅԴ անդամ է եղել։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք ներկայումս համարո՞ւմ է, որ Փաշինյանին կողմ չքվեարկելով` ճիշտ քայլ է արել: Այս հարցին Աղվան Վարդանյանը միանշանակ «այո» պատասխանեց։

Թեպետ այն ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն  մարմինը Աղվան Վարդանյանին հեռացրեց իր շարքերից վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանին կողմ չքվեարկելու համար, այնուամենայնիվ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ՀՅԴ-ն չի դադարում հանդես գալ նոր իշխանությանն ուղղված սուր քննադատություններով։

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ՀՅ Դաշնակցության Բյուրոն հայտարարություն տարածեց, որ  ՀՅԴ հիմնադրման 130-ամյակի կապակցությամբ հայտարարում է համաներում բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից և շարքերից դուրս գտնված ժամանակ Դաշնակցության դեմ չեն գործել։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ի տարբերություն Աղվան Վարդանյանի` հստակ որոշում է կայացրել` չի միանում ՀՅԴ համաներման կոչին, չնայած տարիներ առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ է եղել:

ԱԺ պատգամավորը NewArmenia.am-ին պատմեց, որ 1996թ. ՀՅԴ-ն որոշում է կայացրել իրեն հեռացնել կուսակցությունից, իսկ ինքը կուսակցության կազմում կրկին ընդգրկվելու համար բողոք է գրել` հեռացնելու հիմքի հետ չհամաձայնելով, սակայն իր բողոքը չի հարգվել, այնուհետև երեք անգամ զղջումնագիր է գրել, որ եթե իր քայլերը հակասել են կուսակցության կանոնադրությանը, ապա դա դիտարկվի ոչ թե դիտավորություն, այլ կանոնադրության համապատասխան դրույթներին ոչ լիարժեք տիրապետելու արդյունք: Սակայն  Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս անգամ էլ համառորեն հետ չի ընդունել Աղազարյանին:

ԱԺ պատգամավորի խոսքով` ՀՅԴ-ի գործելաոճի պատճառով ինքը որոշ ժամանակ դուրս է մնացել քաղաքականությունից, որից գետո դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ և հիմա իր ասելիքն ասում է իր երիտասարդ թիմի հետ:

Հովիկ Աղազարյանը ՀՅԴ կազմում ընդգրկված է եղել 1990-1996թթ.:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀՅԴ անդամ երիտասարդները կոչ են անում արժանի գնահատական տալ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային

Անի Գրիգորյան

ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը պատրաստ են համագործակցել ՀՀԿ-ի հետ․ ՀՀԿ-ն կմասնակցի՞ հանրահավաքին

Սերինե

Դաշնակցությունը սկզբունք ունեցող քաղաքական ուժ է․ Գ․ Պետրոյանը` ՀՅԴ-ի՝ պայքարը լքելու հավանականության մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին