13 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Հովհաննես Համբաձումյանը սկսել է անհատական մարզումները
Սպորտ

Հովհաննես Համբաձումյանը սկսել է անհատական մարզումները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և կիպրական «Էնոսիս Պարալիմնի» ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը վնասվածքից հետո նոր-նոր է սկսել անհատական մարզումները:

«Վնասվածքից հետո միայն վերջերս եմ սկսել անհատական մարզումները, հիմնականում՝ տնային պայմաններում: Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական, տեսնել խաղընկերներիս, բայց եղավ այն, ինչ եղավ: Հուսով եմ, որ իրավիճակը շուտ կկարգավորվի և կկարողանանք կրկին վերադառնալ մեր բնականոն կյանքին»,-  Համբարձումյանի խոսքերը փոխանցում է ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայ պաշտպանը խոսել է նաև Կիպրոսում տիրող վիճակի մասին` մասնավորապես ասելով. «Կիպրոսում իրավիճակը շատ նման է Հայաստանին: Խուճապ չկա: Շատ վատ չէ, բայց շատ լավ էլ չէ: Գրեթե ամեն ինչ փակ է, բացի խանութներից, դեղատներից և բանկերից: Այսօր հայտարարեցին, որ մինչև ապրիլի 1-ը օդանավակայանը փակ է լինելու: Այսօրվանից նաև կլինեն սահմանված հատուկ ժամեր՝ մեծահասակների՝ խանութներ այցելելու համար: Այս պահի դրությամբ Կիպրոսի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի դրանից հետո»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին