3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Հորդանանի տարածաշրջանային և արտատարածաշրջանային քալերը
Վերլուծական

Հորդանանի տարածաշրջանային և արտատարածաշրջանային քալերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

2010 թ. վերջից արաբական երկրներում սկսված զանգվածային շարժումների ու ցույցերի արդյունքում հակակառավարական ցույցեր, փոփոխություններ և հեղաշրջումներ տեղի ունեցան մի շարք արաբական երկրներում, բարդ իրավիճակ ստեղծվեց նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, որը «Արաբական գարնան» շղթայի շարունակական մասը կազմեց: Այնուամենայնիվ Հորդանանին հաջողվեց հաղթահարել ստեղծված բարդ իրավիճակը և կայունություն ապահովել երկրում:

Հորդանանը զբաղեցրած տարածքով (89000 կմ²) և բնակչության թվաքանակով (6,5 մլն) Մերձավոր և Միջին Արևելքի փոքր պետություններից է: Երկիրը շրջապատված է խիտ բնակեցված, մեծ բնակչություն ունեցող և տնտեսական և ռազմական ցուցանիշներով գերազանցող երկրներով: Բացի դա, տարածաշրջանում առկա խնդիրներն ու հակամարտությունները լրացուցիչ լարվածություն են առաջացնում տարածաշրջանային երկրների, այդ թվում Հորդանանի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացներում: Մերձավորարևելյան տարածաշրջանային անկայունությունը, հակամարտությունները և ընդհանրապես խնդրահարույց հարաբերությունները ստիպում են Հորդանանին բարձր պահել ռազմական ոլորտին ուղղված ծախսերը (ՀՆԱ-ի 7–11% -ի սահմաններում), ունենալ համեմատաբար մեծ բանակ (զինուժի թվաքանակը մոտ 100000 և 65000 պահեստային զորք) և մեծ ծավալի ներդրումներ անել անվտանգության ոլորտում:

Հորդանանը ստիպված է ակտիվություն ցուցաբերել նաև արտաքին քաղաքական ոլորտում, որը միտված է խաղաղության և կայունության հաստատմանը: Դրանք հիմնականում արտահայտվում են հարևան երկրների հետ համագործակցություն ընդլայնման, արաբական միասնություն և բարեկեցություն ամրապնդման, Մերձավոր Արևելքում հանդուրժողականության տարածման և այլ միջոցներով:

Հորդանանն իր անվտանգության և կայունությանն առնչվող խնդիրների լուծումը տեսնում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային տարբեր երկրների հետ տնտեսական և քաղաքական զանազան ծրագրերի և նախաձեռնությունների հովանավորչության և խրախուսման ճանապարհով: Հիշյալ վարքագիծը Հորդանանին դարձնում է Մերձավոր Արևելքի համեմատաբար կայուն և անվտանգ երկրներից մեկը: Հիշյալը հաստատվում է նրանով, որ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի գահակալության տարիներին (2000 թ. սկսած) երկիրն իր ուրույն տեղն ունի մերձավորարևելյան տարածաշրջանային անվտանգային համակարգում և միջազգային հարաբերություններում աչքի է ընկնում կայունությամբ: Անկայուն և հակամարտություններով լեցուն տարածաշրջանում հիշյալ իրողությունն էլ ավելի մեծ և ազդեցիկ դիրքեր է խոստանում Հորդանանին, որը փորձում է կառուցել տարածաշրջանում իր դաշնակցային հարաբերությունները ՝ չվնասելով այլ երկրների հետ համագործակցությունը:

Հորդանանի վերոհիշյալ պահվածքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ 21-րդ դարում «դիտորդներ» չկան, ընհակառակը՝ կան «հետքրքրվողներ» և «ակտիվություն դրսևորողներ», որոնց հետ պետք է աշխատել: Դա հնարավորություն է տալիս հասկանալու թագավորության արտաքին քաղաքական քայլերը, որոնց նպատակն է անկայուն տարածաշրջանում կայուն երկիր ունենալը:

Մինչև այժմ Հորդանանին հաջողվել է դիմակայել տարբեր վտանգներին և սպառնալիքներին, որոնցով հագեցած է տարածաշրջանը, և բարձրացնել իր աշխարհաքաղաքական նշանակությունը: Հորդանանն ակտիվ ներքաշված է արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերություններում՝ գործելով իր ունեցած հնարավորությունների սահմաններում, փորձելով հաղթահարել տարածաշրջանային փոքր երկրի կարգավիճակն ու բարձրացնել իր տարածաշրջանային դերակատարումն ու հեղինակությունը: Ապագան անորոշություններով է լեցուն Մերձավոր Արևելքում, սակայն Հորդանանի պարագայում տեսանելի են այն հնարավորությունները, որոնցով Հաշիմյան թագավորությունը կարողանում է խուսանավել առկա մարտահրավերներից՝ հետևողականորեն ավելացնելով  սեփական սահմանափակ հնարավորությունների ճանաչումն և հարգանքը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս:

Նմանատիպ Հոդվածներ

Հորդանանի տարածաշրջանային և արտատարածաշրջանային քայլերը

Սերինե

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի թագավորը

Diana Amirkhanyan

Հայաստանը և Հորդանանը հետամուտ կլինեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին