19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99683.2 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » «Հուժկու հանրահավաքները» հետաձգվում են անբարենպաստ եղանակի՞ պատճառով
Այլ Լուրեր

«Հուժկու հանրահավաքները» հետաձգվում են անբարենպաստ եղանակի՞ պատճառով

Չնայած արդեն ուժի մեջ է մտել արտակարգ դրության ժամանակ հավաքների արգելքի վերացումը, քաղաքական որևէ ուժ չի հայտարարում հանրահավաք անցկացնելու ցանկության մասին: Մինչդեռ ամեն անգամ արտակարգ դրությունը երկարաձգելուց հետո որոշ ուժեր հայտարարում էին, թե իշխանությունը արտակարգ դրությունը երկարաձգում է հանրության բողոքը ճնշելու և իշխանափոխությունը հետաձգելու համար:

Ընդամենը մեկ ամիս առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության առաջարկությունը հավաքների անցկացման արգելքը հանելու վերաբերյալ, որը չընդունվեց՝ 21 կողմ 60 դեմ ձայների հարաբերակցութամբ։

Իսկ հիմա, ստացվում է, հանրության բողոքին ու իրենց պահանջած հավաքներին տեր կանգնող չկա: Ամեն դեպքում, խրոխտ հայտարարություն անող ուժերը չնկատելու են տալիս հավաքների արգելքի չեղարկումը:

Օրինակ, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ոչ վաղ անցյալում իր միկոբլոգում գրում էր.

«Արտակարգ դրության երկարաձգումը չունի որևէ այլ նպատակ, քան այս իշխանության հեռացման հետաձգումն է։ … Արտակարգ դրության ռեժիմի պահպանումը չի տալիս գեթ մեկ լրացուցիչ հնարավորություն, որը կարող է կապ ունենալ համավարակի դեմ պայքարի հետ։ Փոխարենը՝ արտակարգ դրության ռեժիմում սահմանափակվում են անձանց հավաքների ազատությունը, վարչապետին անվստահություն հայտնելու խորհրդարանական լիազորությունը եւ սահմանադրական հանրաքվե անցկացնելը։ Ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանության համար պարզ է իր նկատմամբ լայն հանրության դժգոհությունը, որը պատրաստ է Փաշինյանին գամելու անվստահության սյունին»։

Իսկ այսօր նույն Արթուր Վանեցյանը ծպտուն չի հանում հանրահավաք անցկացնելու ու հանրության դժգոհությունը ի ցույց դնելու մասին: Երեկ անպատասխան մնաց նրա օգնականին ուղղված մեր հարցը, թե ի՞նչ եղավ հանրահավաքներ անցկացնելու օրակարգը, չէ՞ որ արգելքը հանվել է:

Մինչև վերջ գնալու երդում տված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցությունը նույնպես լռում է: Նրա խոսնակ Իվետա Տոնոյանի հեռախոսը չպատասխանեց մեր զանգերին, իսկ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ծուղակ է գտել հավաքները թույլատրելու որոշման մեջ:

ՀՀԿ փոխնախագահ Շարմազանովը երեկ հարցազրույցում հայտարարել է, թե իրենց օրակարգը Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրություններն են, բայց ոչ մի խոսք հանրահավաքային պայքարի մասին:

Ռոբերտ Քոչարյանը նույնպես լռում է, թեև նրա աջակից, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ԱԺ-ի դիմաց միայնակ ակցիաներ էր անում՝ պահանջելով վերացնել հավաքների արգելքը:

ԱԺ վերջին ընտրություններով մերժված ու ԲՀԿ-ի ու Վանեցյանի հետ կոալիցիա կազմած Դաշնակցությունը նույնպես հանրահավաքներ չի նախաձեռնում:

Ստացվում է՝ դժվար է հավատալ, որ այդ ուժերի հանրահավաք չանելու պատճառը արտակարգ դրության արգելքն էր, այլ ոչ թե, օրինակ, ձախողվելու հավանականությունը:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Դաշնակցությունը սկզբունք ունեցող քաղաքական ուժ է․ Գ․ Պետրոյանը` ՀՅԴ-ի՝ պայքարը լքելու հավանականության մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին