31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90153.6 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Հուլիսի 1-ից աջակցության տարբեր ծրագրեր ուժի մեջ են մտել
Սոցիալական

Հուլիսի 1-ից աջակցության տարբեր ծրագրեր ուժի մեջ են մտել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հուլիսի 1-ից աջակցության հետևյալ ծրագրերն ուժի մեջ են մտել․

1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (բարձրացվել է 6 անգամ)։

2-րդ երեխայի դեպքում միանվագ վճարը նախկին 150 հզ-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (աճել է 2 անգամ)։

Ամենամսյա խնամքի նպաստը աճել է 18 հզ. դրամից 26.5-53 հզ. դրամ, մասնավորապես

Գյուղաբնակ չաշխատող մայրերը, ովքեր նախկինում ոչ մի աջակցություն չէին ստանում, ամեն ամիս կստանան նպաստ` 26.5 հզ. դրամ։

Գյուղաբնակ աշխատող մայրերը կստանան նախկինի համեմատ գրեթե 3 անգամ բարձր՝ 53 հզ. դրամ ամսական նպաստ (նախկինում 18 հզ. դրամ էր)։

Քաղաքաբնակ աշխատող մայրերը, նախկին 18 հզ. դրամի փոխարեն այսուհետ կստանան 26.5 հզ. դրամ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին