29 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99971.2 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Հուլիսյան դեպքերից հետո՝ այդ ուղղությամբ, հրադադարի խախտման դեպքերը կրկնապատկվել են․ Դավիթ Տոնոյան
Այլ Լուրեր

Հուլիսյան դեպքերից հետո՝ այդ ուղղությամբ, հրադադարի խախտման դեպքերը կրկնապատկվել են․ Դավիթ Տոնոյան

«Մեզ համար սա ցավալի կորուստ է, կխնդրեի, մեկ րոպե լռությամբ հարգել մեր զինծառայողի հիշատակը։ Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են  աշխատանքներ՝ որոշակիորեն չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունն ու առավելությունը։ Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք։ Մոտ երկու շաբաթ է, ինչ այս իրավիճակն է, մենք ցուցաբերել ենք տեղեկատվական զսպվածություն», -ի պատասխան պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի՝ սահմանային իրավիճակի մասին հարցին` ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը նկատեց` երեկ ադրբեջանցիներն ունենալով վիրավոր ահազանգեցին խնդրի վերաբերյալ։ «Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահող երկրներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տեղեկացված է այս ամենի մասին։ Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չեն այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի զսպվածության որևիցե մեխանիզմ։ Այսօր ունենք, ցավոք, զոհ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում․ Ադրբեջանի ՊՆ-ն արտահայտել է իր մտահոգություններն ու իր զգոնությունն է բարձրացնում, այդ մտահոգությունը մեր համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվում։ Հրադադարի պահպանման կանոնները հուլիսյան դեպքերից  հետո՝ տվյալ ուղղության վրա, խախտումները կրկնակի ավելացել են։ Հույս ունենք, որ մեր գործողությունների արդյունքում կկարողանանք պահպանել հրադադարը և կնպաստենք բանակցությունների գործընթացին, ավելին չեմ կարող ասել։ Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- եզրափակեց նախարարը:

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին