8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչներն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը
Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչներն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը և մարզչական շտաբն ամփոփեցին մարզիկների ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Եվրոպայի այս առաջնությունում ունեցանք երկու ոսկի և երկու բրոնզե մեդալ: Ունեցանք նաև բացթողումներ, և ես այն կարծիքին եմ, որ այն տղաները, որոնք պայքարեցին բրոնզե մեդալների համար, կարող էին պայքարել եզրափակիչում: Ընդհանուր առմամբ, գոհ եմ գրանցված արդյունքներից»,-լրագրողների հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Ընտրանու մարզիչ Գևորգ Ալեքսանյանի խոսքով` կան մարզիկներ, որոնք իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: «Գևորգ Ղարիբյանն այս առաջնությունում ապացուցեց իր բարձր կարգը: Իսկ Սահակ Հովհաննիսյանն  իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Չալյանից դժգոհ չեն, նա դեռ աշխատելու տեղ ունի և փորձ հավաքելու ևս: Իսկ ինչ կապված է Արթուր Ալեքսանյանի հետ, ապա նրա մրցակիցները համակերպվել են, որ պարտվելու են Արթուրին»,-ասաց Ալեքսանյանը: Վերջինս անդրադարձավ նաև Մաքսիմ Մանուկյանի ելույթին և առանձնացրեց, որ նա մրցավայր է ժամանել հիվանդ:  

Մարզչական շտաբի անդամ Սամվել Գևորգյանը շեշտեց, որ մեդալների համար պայքարում կա նոր անուն` Գևորգ Ղարիբյանը: «Եվրոպայի առաջնությունում նման արդյունք գրանցել էինք 12 տարի առաջ միայն, և ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կրկնել այդ արդյունքը»,-շեշտեց նա:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը, Գևորգ Ղարիբյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը` բրոնզե մեդալակիրներ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին