36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91024 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային մեղադրել է էքսպանսիոնիզմի եւ Օսմանյան ձգտումների մեջ
Աշխարհ

Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային մեղադրել է էքսպանսիոնիզմի եւ Օսմանյան ձգտումների մեջ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունն իրականացնում է էքսպանսիոնիստական քաղաքականություն, իսկ կրոնական գործիչները ձգտում են վերադարձնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Հունաստանի ԱԳ նախարարը հայտնել է Աթենքում Իսպանիայի արտգործնախարար Արանչի Գոնսալես Լայայի հետ բանակցություններից հետո:

«Իմ գործընկերն այսօր Աթենք է ժամանել Թուրքիայից, որտեղ նա երեկ խոսել է մեր թուրք գործընկերոջ հետ: Ես կցանկանայի առաջին հերթին պարզ լինել. ես չեմ օգտագործելու այս հանդիպումը, որպեսզի հետևեմ թուրքական կողմին՝ ազգին վիրավորելու հարցում: Մենք հարգում ենք թուրք ազգին, ինչպես հարգում ենք աշխարհի բոլոր ժողովուրդներին: Սակայն մենք միանշանակ դատապարտում ենք թուրքական կառավարության քաղաքականությունը, քանի որ ամբողջ Եվրոպան է այն դատապարտում»,- ասել է Դենդիասը:

Նախարարը հիշեցրել է Սուրբ Սոֆիայի տաճարում իրականացված առաջին նամազը, որի ընթացքում Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը թուրը ձեռքին հիշեցրել է 1453 թվականը, երբ թուրքերի կողմից գրավվել է Կոստանդնուպոլիս քաղաքը:

«Եվրոպան խոսելու կարողությունը կորցրած տեսնում է, թե ինչպես է կրոնական առաջնորդը նորից նեոօսմանական թուրը ձեռքին գրավում Սուրբ Սոֆիայի տաճարը: Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիան նորից վերադառնում է 15-16-րդ դարեր»,- նշել է Հունաստանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով, եթե Թուրքիան որոշի անտեսել միջազգային իրավունքի նորմերը, պետք է հստակ պատկերացում ունենա դրա սահմանների մասին, իսկ Եվրոպան պետք է միավորվի, երբ խախտվում է իր և ցանկացած անդամ պետության ինքնիշխանությունը: 

Նմանատիպ Հոդվածներ

Հունաստանը օգոստոսի 1-ին վեց նավահանգիստ կբացի ճամփորդանավերի համար

Սերինե

Ռումինիայից և Բուլղարիայից Հունաստան ժամանող ավիաուղևորները պետք է նախապես COVID-19-ի թեստ հանձնեն

Սերինե

Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին