29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100947.2 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին
Աշխարհ

Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին

Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում: Այդ մասին հայտնել Է հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ չճշտելով օրակարգը:

Օգոստոսի 10-ին ավելի վաղ Թուրքիան ծանուցում Է տարածել միջերկրածովյան նավերի նավապետների համար, որը հաղորդվել Է NAVTEX ազդարարման միջազգային ավտոմատացված համակարգով: Ինչպես հաղորդել Է NTV հեռուստաալիքը, դա կապված Է այն բանի հետ, որ Անթալիայից մեկնել Է թուրքական Oruc Reis հետազոտական նավը Միջերկրական ծովում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ սկսելու համար: Հունաստանի Newsbomb.gr նորությունների պորտալի տվյալներով՝ Oruc Reis-ը եւ այն ուղեկցող ռազմանավերն այժմ գտնվում են Հունաստանի Կարպատոս կղզուց դեպի հարավ: Ինչպես օգոստոսի 9-ին հայտնել Է հունական Armyvoice.gr պորտալը, Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել Եգեյան ծովում Թուրքիայի ռազմանավերի ծավալման պատճառով՝ օգոստոսի 10 – 11-ը՝ Հունաստանի Հռոդոս եւ Կաստելորիզո կղզիների միջեւ ծովային գոտում նախատեսված հրաձգություններով զինավարժանքների կապակացությամբ:

Պորտալի տվյալներով՝թուրքական նավերի ծով դուրս գալու պատճառով Հունաստանի զինված ուժերում հայտարարված Է տագնապ, զինվորականները կանչվել են իրենց զորամասեր: Հաղորդվում Է, որ մարտական պատրաստության են բերված օդուժը, ինչպես նաեւ Հունաստանի ռազմածովային ուժերի նավերն ու սուզանավերը, որոնք գտնվում են Եգեյան ծովի հանգուցային դիրքերում: Ըստ որում ինչպես նշում Է պորտալը, թուրքական նավերը նույնպես ակտիվորեն մոբիլիզացվում են. թուրքական նավատորմի տասնյակ նավեր են ծավալված Հռոդոսի եւ Կաստելորզոյի միջեւ ընկած միջազգային եւ տարածքային ջրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիան սիրիացի զինվորներ է ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դեմ կռվելու համար

Նատա Հարությունյան

Արցախի դեմ կռվում է նաև Թուրքիան. Արցախի նախագահ

Նատա Հարությունյան

Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտության վերաբերյալ տեղեկությունների

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին