21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Հունաստանի առաջին կին նախագահը երդմնատվությունից հետո ստանձնեց պաշտոնը
Աշխարհ

Հունաստանի առաջին կին նախագահը երդմնատվությունից հետո ստանձնեց պաշտոնը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն երդում Է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Արարողությունը տեղի Է ունեցել մարտի 13-ին երկրի խորհրդարանի հատուկ նիստում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին: Սակելարոպուլուն առաջին կինն Է դարձել հունական պետության նախագահի պաշտոնում:


Ավանդույթի համաձայն, պետության ղեկավարի երդումն ընդունել Է Աթենքի եւ Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Իերոնիմը՝ Սինոդի անդամների ներկայությամբ: Երդմնատվությունից հետո նոր նախագահը, խորհրդարանի նախագահը, վարչապետը եւ արքեպիսկոպոսը արձանագրություն են ստորագրել պետության նոր ղեկավարի պաշտոնակալության մասին: Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակված են հիմնականում ներկայացուցչական գործառույթներով, նա օժտված չԷ գործադիր իշխանությամբ:

Հիմնական իշխանությունը պատկանում Է վարչապետին: Նախագահը երկիրը ներկայացնում Է միջազգային ասպարեզում, ստորագրում Է պայմանագրերը, նշանակում վարչապետին, ընդունում դիվանագիտական ներկայացուցիչներին:

Նմանատիպ Հոդվածներ

Հունաստանը մտադիր է զբոսշարջիկներին գրավել ապրանքների ու ծառայությունների ցածր գներով

Աշխեն

Զբոսաշրջային սեզոնը Հունաստանում կբացվի հունիսի 15-ից

Սերինե

Հունաստանում սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին