27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92035.2 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան
Աշխարհ

Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ստամբուլում սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը Հունաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարց Է, եւ Աթենքը պետք Է կոշտ պատասխան տա, որը կհասկանան Անկարայում:

Այդ մասին հայտարարել Է Հունաստանի խորհրդարանական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Տանասիս Միլոնասը:

Նրա խոսքով՝ կուսակցության դիրքորոշումն այն Է, որ թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը Սալոնիկում դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ սպասում Է Պետխորհրդի որոշմանը սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու եւ այն թանգարանից մզկիթ դարձնելու հնարավորության վերաբերյալ եւ կվարվի այդ որոշմանը համապատասխան:

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկել Է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը: Պետխորհուրդը կարծում Է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար Է նախագահի հրամանագիրը: Սպասվում Է, որ Պետխորհուրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:

Հունաստանը կարծում Է, որ ցեղասպանության զոհ Է դարձել ավելի քան 350 հազար պոնտոսցի հույն: Անկարան, իր հերթին, մեղադրանքները համարում Է «ֆանտաստիկ», իսկ Հունաստանին մեղադրում քաղաքական նպատակներով «պատմական իրադարձություններն աղավաղելու մեջ»: Հարցին, թե կարող Է դա կանգնեցնել Թուրքիայի նախագահին, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել Է. «Էրդողանը անվերահսկելի քաղաքական գործիչ Է»: Թանգարանի կարգավիճակը փոխելու պլանները հակազդեցություն են առաջացրել բազմաթիվ երկրներում:

Նմանատիպ Հոդվածներ

Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային մեղադրել է էքսպանսիոնիզմի եւ Օսմանյան ձգտումների մեջ

Նատա Հարությունյան

Հունաստանը օգոստոսի 1-ին վեց նավահանգիստ կբացի ճամփորդանավերի համար

Սերինե

Ռումինիայից և Բուլղարիայից Հունաստան ժամանող ավիաուղևորները պետք է նախապես COVID-19-ի թեստ հանձնեն

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին