21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Հունաստանում սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է
Աշխարհ

Հունաստանում սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հունաստանում մտցված բոլոր սահմանափակումների ժամետները երկարաձգվում են մեկ շաբաթով՝ մինչև մայիսի 4-ը:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է կառավարության հատուկ ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ այն բոլոր սահամանփակումները, որոնք նախատեսված են մինչև ապրիլի 27-ը, երկարաձգվում են մինչև մայիսի 4-ը: Հաջորդ շաբաթվա սկզբին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդես կգա ելույթով և կներկայացնի կառավարության ծրագիրը հաջորդ շրջանի համար»,- ասել է նա: Կառավարության հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ բնականոն կյանքին վերադարձը լինելու է աստիճանական, փուլային տարբերակով: Դրա նպատակն այն է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում չվատանա:

Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2 հազար 408 է, մահերինը՝ 121:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանը որոշել է արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը

Աշխեն

Հունաստանը մտադիր է զբոսշարջիկներին գրավել ապրանքների ու ծառայությունների ցածր գներով

Աշխեն

Զբոսաշրջային սեզոնը Հունաստանում կբացվի հունիսի 15-ից

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին