27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » «Հուսով եմ՝ ՄԻԵԴ-ից ևս մեկ ապտակ ստանալուց հետո Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի». փաստաբան
Այլ Լուրեր

«Հուսով եմ՝ ՄԻԵԴ-ից ևս մեկ ապտակ ստանալուց հետո Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի». փաստաբան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրայր&Co-ն հիմա էլ ՄԻԵԴ են դիմել, ըստ երևույթին, դատարանին խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Սահմանադրական փոփոխություններով իրենց լիազորությունների դադարեցման հարցով»,-ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» հկ նախագահ Լուսինե Հակոբյանը՝ շարունակելով. «Դե ինչ, կարծում եմ, որ սա լինելու է այս խմբակի հերթական խայտառակությունը ու հուսով եմ, որ ՄԻԵԴ-ից ևս մեկ ապտակ ստանալուց հետո Հրայր Թովմասյանն արդեն իսկապես հրաժարական կներկայացնի»: 

Ըստ փաստաբանի՝ «ուղղակի ծիծաղելի է, որ Ալվինա Գյուլումյանը, տարիներ շարունակ զբաղեցնելով ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնը, տեղյակ չի ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի պահանջներին և ուղղակիորեն զբաղված է այդ ընթացակարգի և Դատարանի ռեսուրսի չարաշահմամբ այն դեպքում, երբ բազում դիմողներ, այդ թվում` Մարտի 1-ի զոհերը սպասում են ՄԻԵԴ-ի վճիռներին»:

NewArmenia.am-ը արդեն տեղեկացրել է, որ ՍԴ նախկին դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ։ Նախկին դատավորները գանգատում պնդել են, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջել կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։

ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատկ ու հարցաշար ուղարկել՝ ՀՀ կառավարությանը՝ նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ից ստացել է ՍԴ նախկին դատավորների գանգատին վերաբերող «հարցադրումներ, որոնց տրվել են համապատասխան լիարժեք պատասխաններ»: 

Նշենք, որ ՍԴ վերոնշյալ անդամների լիազորությունները դադարեցին ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխություններից հետո: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակելու համար

Նատա Հարությունյան

Հրայր Թովմասյանն ամեն ինչ կանի այդ աթոռից կառչած մնալու համար․ Ալեն Սիմոնյան

Սերինե

Հրայր Թովմասյանի խորհրդականի լեքսիկոնը մոլագարության աստիճանի է հասնում․ Վահագն Հովակիմյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին