9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53301 By Google Analytics
Գլխավոր » Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ Armtimes.com
Իրավունք

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ Armtimes.com

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: 

Ինչպես տեղեկացնում է Armtimes.com լրատվական կայքը, Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հրայր Թովմասյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայց ներկայացնելու պատճառը Կապանում ասուլիսի ժամանակ վարչապետի արած այն հայտարարությունն է, թե ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս հայցվորը ինչ-որ ծառայություններ է առաջարկել պատասխանողին: «Որպես զրպարտություն հերքման պահանջ կա այս հայտարարությանը: Այնտեղ կային նաեւ վիրավորական արտահայտություններ. պատասխանողը հայցվորին ներկայացնում էր, որպես քծնող անձ, ինչը դիտարկում ենք վիրավորանք եւ պահանջ է դրվում ներողություն խնդրել դրա համար»:

Փաստաբանի խոսքով՝ հայցի վերաբերյալ շատ չեն բարձրաձայնում ԶԼՄ-ներով. «Սա զուտ իրավական գործընթաց է՝ հաշվի առնելով, որ հայցվորը ՍԴ նախագահն է, պատասխանողը ՀՀ վարչապետը: Որեւիցե քաղաքական աստառ այս ամեն ինչի մեջ չեմ տեսնում: Ինչ-որ մի պահի հայցադիմումի մասին մանրամասներ կներկայացնենք՝ բայց ոչ հիմա»:

Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Աղբյուրը՝ Armtimes.com

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին