30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82425.6 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Հրայր Թովմասյանը որոշեց իր իսկ բնորոշմամբ՝ «խրամատը» թողնել Ալվինա Գյուլումյանին ու մեկնել արձակուրդի․ Ալեն Սիմոնյան
Այլ Լուրեր

Հրայր Թովմասյանը որոշեց իր իսկ բնորոշմամբ՝ «խրամատը» թողնել Ալվինա Գյուլումյանին ու մեկնել արձակուրդի․ Ալեն Սիմոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հրայր Թովմասյանը որոշեց իր իսկ բնորոշմամբ «խրամատը» թողնել Ալվինա Գյուլումյանին ու մեկնել արձակուրդի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ, որ պարոն Թովմասյանին սա շատ բնորոշ արարք էր»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ընդդիմության միավորման փորձերին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ դա իրեն հիշեցնում է 30 տարի շարունակ Հայաստանում ընթացող պրոցեսները։

«Ցավում եմ, որ ուժեր կան, մարդիկ կան, ովքեր իրականությունը ճիշտ չեն գնահատում, հավատում են իրենց կողմից վճարված իրականությանը ու ընկնում նույն պրոցեսի մեջ։ ՀՀ-ում ԶԼՄ-ների 90 տոկոսը ոչ շահավետ բիզնես են, ու հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և այլոց միջև եղան բազմաթիվ առք ու վաճառքի պայմանագրեր։ Դրանց մեջ «Թիվ 5»-ն է, news.am-ը, եթե չեմ սխալվում ու շատ այլ մեդիաներ։ Այս ամենը քաղաքական նպատակ սպասարկելու համար է արվել։ Այդ ԶԼՄ-ները իրականություն ստեղծելու համար են ու այդ քաղաքական գործիչները ընկնում են այդ ծուղակի մեջ, դիտում են ու հավատում, որ օրինակ իրենց վարկանիշը բարձր է։ Իսկ իրականում իրենք ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն, իրենց տեղը խոհանոցն է, հաճախ՝ բանտախուցն է, իրենց տեղը մոռացության վատնելն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Բուքիքիոյի հետ նամակագրությունը հրապարակելը փրփուրներից կախվելու Հրայր Թովմասյանի փորձն է․ Ալեն Սիմոնյան

Սերինե

«ՍԴ նախկին դատավորները դատարկ հարցազրույցների փոխարեն` լավ կանեն ժամանակն օգտագործեն սենյակներն ազատելու համար»

Սերինե

Քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում․ Ա․ Սիմոնյանը՝ Ա․ Վանեցյանի, «ՀՅԴ»-ի, «ԲՀԿ»-ի ու Ռ․ Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին