30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82428.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Հրայր Թովմասյանի խորհրդականի լեքսիկոնը մոլագարության աստիճանի է հասնում․ Վահագն Հովակիմյան
Այլ Լուրեր

Հրայր Թովմասյանի խորհրդականի լեքսիկոնը մոլագարության աստիճանի է հասնում․ Վահագն Հովակիմյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Վահագն Հովակիմյանն անդրադարձավ Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանի հնչեցրած տեքստերին՝ մասնավորապես նշելով հետևյալը․ «Հրայր Թովմասյանը, երբ որ ՍԴ է եղել, իր մոտ մի խորհրդական է նշանակել՝ Գրիգոր Մուրադյան անուն ազգանունով: Պարզվում է՝ սույն անձը հունիսի 25-ին հարցազրույց է տվել հեռուստաընկերություններից մեկին՝ հայտնի շրջանակների հետ փոխկապակցված: Այդ հարցազրույցի ընթացքում ՀՀ իշխանությունների, այդ թվում ՀՀ նախագահի հասցեին տարատեսակ վիրավորանքներ, լուտանքներ հնչեցնելու տեսանկյունից, կարելի է ասել, մոլագարության աստիճանի է հասնում լեքսիկոնը սույն անձի: Չի թաքցնում 2018-ի թավշյա հեղափոխության նկատմամբ ատելությունը, ըստ էության, մեր ժողովրդի վրա է այդ ատելությունը տարածում: Այդ լուտանքների վրա պետք չի ուշադրություն դարձնել, նույնիսկ վիրավորվելը դրանից մեր կողմից մեղք կլինի, բայց այստեղ այնքան տարված է խոսում, որ խոսքի մեջ մի այսպիսի արտահայտություն է անում՝ «Մեկ փակագիծ բացեմ՝ ՍԴ ռազմավարությունն էր ոչ մի դեպքում չընկրկել ու ամենակարեւորը՝ հակադրել, որպեսզի այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին։ Հասկանո՞ւմ եք, խոսքը գնում է հանրային ծառայողի մասին, պետական բյուջեի միջոցներից աշխատավարձ է ստանում, ՀՀ ժողովրդի վճարած հարկերից է աշխատավարձ ստանում ու մարդը ասում է, չգիտեմ էլ իր հետ ովքեր են, ՀՀ ժողովրդին, իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել: Հիմա ինձ հետաքրքրում է տվյալ անձի՝ ՀՀ իշխանություններին ամեն կերպ վնասելու այդ մոլուցքը մինչեւ ո՞ւր է գնացել: Ի վերջո գործ ունենք հանրային ծառայողի հետ, որը, եթե չեմ սխալվում, որոշակի պետական գաղտնիքների ծանոթանալու թույլտվություն ունի, այս անձը Հայաստանի իշխանություններին վնասելու իր ձգտումը մինչեւ ո՞ւր է իրականացրել, մինչեւ ո՞ւր է պատրաստ իրականացնել: Սա անթույլատրելի է»,- եզրափակեց պատգամավորը։


Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

«Հրայր Թովմասյանը չի մասնակցի Քոչարյանի գործով նիստին, եթե արձակուրդից չվերադառնա». ՍԴ աշխատակազմի ղեկավար

Սերինե

«ՍԴ նոր դատավորները ինքնահրկիզման չեն գնա ու հակասահմանադրական չեն ճանաչի օրենքը». Աշոտ Սարգսյան

Սերինե

ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը ամենամյա հերթական արձակուրդում են

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին