Գլխավոր » «Հրապարակ»․ վարչապետին անվստահություն հայտնելու և նոր վարչապետ առաջադրելու թեմա կարող է ծագել
թերթերի տեսություն

«Հրապարակ»․ վարչապետին անվստահություն հայտնելու և նոր վարչապետ առաջադրելու թեմա կարող է ծագել

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրել է․ «ՔՊ վարչության նիստի ժամանակ, ըստ մասնակիցներից մեկի խոսքի, Նիկոլ Փաշինյանը եղել է բավականին նյարդային, հասկացրել է, որ կադրային հարցերն իրենց հետ չի պատրաստվում քննարկել, սակայն ասել է, որ Վիլեն Գաբրիելյանը ոստիկանապետ չի նշանակվելու։

«Շատ հարցերի կանդրադառնանք ԱՄՆ այցից հետո։ Ասաց՝ գլխավոր հարցը Հրայր Թովմասյանն է, զեկուցեցին, որ հոկտեմբերի 1-ին նրա պաշտոնանկության օրինագիծն ԱԺ-ն կընդունի, և փակ քվեարկությամբ Հրայրը պաշտոնանկ կարվի: Իմքայլականի փոխանցմամբ` «պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը. «Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու սխեմա վաղուց կա, կանխել են մտերիմները՝ Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը։

Հունվարի 14-ին լրանում է վարչապետի պաշտոնավարման 1 տարին, նրան անվստահություն հայտնելու և նոր վարչապետ առաջադրելու թեմա կարող է ծագել, Ծառուկյանն ամենահարմար թեկնածուն է»,-գրել է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին