-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » «Հրապարակ». ՍԴ նախագահի դեմ «պայքարի» զավեշտն ու անօրինականությունը հատել է տրամաբանության բոլոր սահմանագծերը և հասել աբսուրդի մակարդակի
թերթերի տեսություն

«Հրապարակ». ՍԴ նախագահի դեմ «պայքարի» զավեշտն ու անօրինականությունը հատել է տրամաբանության բոլոր սահմանագծերը և հասել աբսուրդի մակարդակի

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Օրենքից ու օրինականությունից, բարոյականությունից ու սկզբունքնե­րից խոսող իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել Սահմա­նադրական դատարանի անդամնե­րի նկատմամբ: Որպես հիմնական փաստարկ` նշում են, որ ՍԴ-ն է անցյալում վավերացրել բոլոր ընտրակեղծիքներն ու օրինակա­նացրել կեղծված ընտրությունների արդյունքները: Ոչ ոք չի հարցնում, թե ինչու նման եռանդով չեն պայքարում ընտրակեղծիքներն օրինականացնող հիմնական մարմնի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Ինչո՞վ է Հրայր Թովմասյանն ավելի «ընտրակեղծարար», քան Տիգրան Մուկուչյանը: Բայց այս «պայքարի» զավեշտն ու անօրինականությունը հատել է տրամաբանության բոլոր սահմանագծերը և հասել աբսուրդի մակարդակի՝ ողջ երկրի իրավապահ համակարգը, իշխանական մեծաքանակ թիմը, Փաշինյանին հա­մակրողների ու ֆեյքերի բանակնե­րը զբաղված են ՍԴ անդամների հալածանքով:

Բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեթոդները կի­րառվում են, ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում: Անգամ վարչա­պետի մոտ խորհրդակցություններ են հրավիրում՝ ժամանակացույցեր կազմում, տարբեր ուժայինների հրահանգ է իջեցվում՝ հասնել ՍԴ 7 անդամների հրաժարականնե­րի բաղձալի նպատակին: Չէ որ վաղաժամ կենսաթոշակի օրենքն ընդունվել է, և նրանք կարող էին օգտվել այդ օրենքի ընձեռած հնարա­վորություններից՝ թքել և հեռանալ, չկորցնելով ոչինչ, գոնե՝ նյութական ապահովության իմաստով:

Բայց այդ մի խումբ համառ մարդիկ շարունա­կում են դիմադրել՝ ի զարմանս հեշտ հանձնվող մեր հասարակությանը, և վրդովվեցնելով հեշտ հաղթանակնե­րի սովոր իշխանություններին: Բանը հասել է նրանց արտամուսնական կապերի բացահայտմանը, բայց այս մարդիկ հաղթահարել են վախը: Եթե անգամ բանտը նրանց չի սարսափեցնում, ուրիշ ինչը կարող է ստիպել, որ նահանջեն»-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

Աշխեն

Երկրի անվտանգությանն սպառնացող վտանգներին առնչվող իմ զգուշացումը նաև ՍԴ շուրջ իրադարձություններին էր առնչվում․ Արթուր Վանեցյան

Սերինե

Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել ՍԴ դատավորի անձեռնմխելիության հոդվածը․ ՍԴ 7 դատավորներ դիմել են իրավասու մարմիններին

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին