27 Նոյեմբերի, 2020
116624 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը. Վահրամ Պողոսյան
Այլ Լուրեր

Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը. Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»:

Նմանատիպ Հոդվածներ

Փնտրվում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը

Անի Գրիգորյան

Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից. Վահրամ Պողոսյան

Նատա Հարությունյան

Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են. Վահրամ Պողոսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին