15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Հրշեջները մարել են գազի բալոնի արտահոսքից բռնկված հրդեհը
Այլ Լուրեր

Հրշեջները մարել են գազի բալոնի արտահոսքից բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 17-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշատի խճուղու տներից մեկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան խոհանոցում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։06-ին։ Այրվել են խոհանոցի կահույքը՝ մասամբ (12 քմ), տեխնիկա, և ջերմահարվել՝ 2 հատ գազի բալոն (5 կգ):

Նմանատիպ Հոդվածներ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 44.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Անի Գրիգորյան

Նալբանդյան գյուղի դպրոցում բռնկված հրդեհը մարվել է

Անի Գրիգորյան

Մոլդովական 2/2 շենքում հրդեհը մարվել է․ տուժածներ չկան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին