22 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101059.2 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Հօգուտ «Ոչ»-ի ճամբարի քարոզչություն իրականացնողները «Ոչ»-ի ճամբարը մերժողերն են
Գլխավոր Նորություններ

Հօգուտ «Ոչ»-ի ճամբարի քարոզչություն իրականացնողները «Ոչ»-ի ճամբարը մերժողերն են

Նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն, քոչարյանական թևը, ՀՅԴ-ն, ինչպես նաև «Լուսավոր Հայաստանը», օգտագործելով հանրային գրեթե բոլոր հարթակները, այսօր ակտիվ լծվել են Սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի քարոզչությանը, թեև պարբերաբար կտրուկ հայտարարում են, թե իրենք հրաժարվում են մասնակցել «հակասահմանադրական հանրաքվեի» գործընթացին ու «Ոչ»-ի ճամբար չեն ձևավորելու: Նրանք նաև կոչ են անում հանրությանը՝ անտեսել ապրիլի 5-ի հանրաքվեն:

Հանրապետական կուսակցությունն ամենաանհանգիստն է. վերջին մի քանի օրվա մեջ արդեն 2-րդ անգամ է վճռական հայտարարում, որ չի մասնակցելու «հակաիրավական ու հակաժողովրդավարական» գործընթացին:

Միևնույն ժամանակ ՀՀԿ-ն իր հայտարարությամբ հենց «Ոչ»-ի քարոզչություն է իրականացնում ու նպաստում «Ոչ»-ի ճամբարի ոչ ֆորմալ ձևավորմանը: «Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է»,- այսօր հայտարարել է ՀՀԿ-ն՝ հավելելով. «Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է»:

Խորհրդարանի ընտրություններով մերժված ՀՅԴ-ի հայտարարությունը, որով վերջինս կոչ է անում անտեսել հանրաքվեն, նույնպես փաստացի հակաքարոզչություն է: «Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն՝ իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը», — հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն՝ կոչ անելով միավորել ջանքերը՝ բացառելու «Այո»-ն ու այդ նպատակներին հասնելու համար խոստանալով ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքանը, թեև, արդեն ասել է, որ իրենք չեն ձևավորի «Ոչ»-ի ճամբար, քանի որ իշխանությանն օդի պես «Ոչ»-ի ճամբար է պետք, որ հրետանիով, հետևակով և տարբեր մարտական սայլակառքերով ոչնչացնի, նրա ղեկավարած ուժը ևս ոչ ֆորմալ լծված է «Ոչ» քարոզչությանը:

ԲՀԿ-ն քաղխորհրդի այսօրվա նիստում կորոշի անելիքը: Թեև մինչ այժմ որոշ ԲՀԿ-ականներ՝ Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը ամենօրյա հարցազրույցներով «Ոչ» են քարոզել: Չի բացառվում, որ ԲՀԿ-ն ընտրի՝ մի քիչ՝ «Այո», մի քիչ՝ «Ոչ» տարբերակը, «ազատ թողնելով» իր անդամների ընտրությունը: 

Ակնհայտ է, որ ոչ ֆորմալ «Ոչ»-ի ճամբարն արդեն ձևավորված է ու ակտիվ, և ինչպես հենց Էդմոն Մարուքյանն էր զգուշացնում, մարդկանց տանելու է տեղամասեր: Նախկինների մոլորությունն այն է, որ նրանց թվում է, եթե իրենք ոչ որպես հանրաքվեի «Ոչ»-ի ճամբար հանդես գան, իրենց հակաքարոզչությունը, հարցազույցներն ու գնահատականները հակառակ էֆեկտ չեն առաջացնելու ու ժողովրդին տանից չեն հանելու՝ հանրաքվեին «Այո» ասելու համար:

Սակայն մերժված նախկին իշխանությունն այստեղ էլ է սխալվում. որքան էլ նորերը անթերի չեն ու շատ սխալներ են գործում, նախկինները որևէ կերպ ինդուլգենցիա չեն ստացել հանրության կողմից: Ուստի նրանց ցանկացած ակտիվությունը ժողովրդին հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինանի իշխանության այլընտրանքը հենց իր կողմից մերժված Սերժ Սարգսյանի իշխանությունն է: Սա արդեն բավական է, որ մի ստվար զանգված գնա տեղամասեր՝ Սահմանադրական փոփոխությանը «այո» ասելու:

Խնդիրը անգամ Նիկոլ Փաշինյանի ֆակտորը չէ, ոչ էլ գործող Սահմանադրության պահանջները փաստացի շրջանցող հանրաքվեն, այլ ժողովուրդն ինքը չի կարող հաշտվել իր կամքի մերժման ու նախկինների վերադարձի հեռանկարի հետ:   

Նախկին իշխանությունը որևէ կերպ ժողովրդի առաջ մեղքերը չի քավել ու ժողովուրդը հիմք չունի ընդունելու, որ իր մերժումը սխալ էր, որ ինքը սխալ է մերժել Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը: Իսկ երբ, օրինակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցազրույց է տալիս ու ասում՝ «Ապագան մենք մենք, Նիկոլ Փաշինյանը անցյալն է», արդեն բավարար է, որ ահագին մարդ գնա հանրաքվեի:

Ու էստեղ կարևոր չէ՝ որ ուժն է ֆորմալ գրանցվելու որպես «Ոչ»-ի քարոզչության ճամբար: «Ոչ»-ի ճամբարն արդեն ակտիվ է ու մի ստվար զանգվածի տանելու է տեղամասեր:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն արժանացավ դրական եզրակացության

Սերինե

Ի՞նչ եղավ հանրաքվեի 3,5 մլրդ դրամը. Ոստիկանությունը 3,5 մլն-ն արդեն ծախսել է, ԿԸՀ-ի ծախսն անհայտ է

Սերինե

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին