Գլխավոր » ՀՖՖ նախագահի հավանական թեկնածուներից մեկն Արեն Մկրտչյանն է, իր թեկնածուն ունի նաև Ռուբեն Հայրապետյանը
Սպորտ

ՀՖՖ նախագահի հավանական թեկնածուներից մեկն Արեն Մկրտչյանն է, իր թեկնածուն ունի նաև Ռուբեն Հայրապետյանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ՀՖՖ նախագահի հնարավոր մի շարք թեկնածուներ են հայտնվել։ Սակայն ուշագրավն այն է, որ գործընթացով հետաքրքրված են ներկայիս իշխանություններ ու նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ։

Սկսենք սկզբից․ NewArmenia.am -ն արդեն տեղեկացրել է, որ Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ»-ի ֆուտբոլիստներից Խորեն Հովհաննիսյանը մտադիր է առաջադրել թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Մեր տեղեկություններով՝ իր թեկնածությունը ցանկանում է առաջադրել նաև «Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալության աշխատակից Խորեն Քալաշյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը, և «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդան Սրմաքեշնան։

Այս անունների մեջ հատկապես առանձնանում  է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը, քանի որ նա ՀՖՖ նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգավոր Ռուբեն Հայրապետյանի(Նեմեց Ռուբո) մտերիմներից է։ Ավելին՝ այս օրերին Ռուբեն Հայրապետյանի աջ ձեռք համարվող Արմեն Մինասյանը, որը Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՀՖ-ի ղեկավարման տարիներին ՀՀՖ փոխնախագահ էր,  ակտիվ հանդիպումներ է ունենում, որպեսզի համոզի ընտրել Թովմաս Գրիգորյանին։

NewArmenia.am-ի տեղեկություններով վերջինիս թեկնածությանը շատերն են դեմ՝ այդ թվում ՀՖՖ-ի ներսում ու ֆուտբոլային ակումբների շրջանակում։ Ռուբեն Հայրապետյանի կողմից գործընթացներին խառնվելը ստիպել է խաղի մեջ մտել նաև ներկայիս իշխանություններին։ Բանն այն է, որ ՀՖՖ- ի նախագահի հավանական թեկնածու է համարվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ՀՖՖ գործկոմի անդամ է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս ՀՖՖ ներկայիս փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը հանդիպել են Արեն Մկրտչյանի հետ։

Նկատենք ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ֆեյսբույքան էջում տեղադրած «Փյունիկք» ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի այն հայտարարությունը, թե ՀՖՖ ապագա նախագահը որևէ ակումբի հետ պետք է կապ չունենա։ Շատերի համար սա կարող է պատահական թվալ, սակայն այս լուրերի համատեքստում դիտարկելիս կհասկանանք, որ նրանք ակնարկում են, որ դեմ են Թովմաս Գրիգորյանին, որը «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիրն է։

NewArmenia.am-ի տեղեկություններով՝ «Արարատ Երևան», «Փյունիկ», «Շիրակ»,  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբները որոշել են մեկ թեկնածու առաջադրել, սակայն դեռևս վերջնական որոշում չունեն՝ տատանվում են Արեն Մկրտչյանի ու Վարդան Սրմաքեշի թեկնածությունների միջև։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին