15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Հ1-ի անգործությունը. Ինչու Արցախում Փաշինյանի ելույթը տեղ չէր գտել Հ1-ի լրատվական գլխավոր ծրագրում
Այլ Լուրեր

Հ1-ի անգործությունը. Ինչու Արցախում Փաշինյանի ելույթը տեղ չէր գտել Հ1-ի լրատվական գլխավոր ծրագրում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո Հայաստան-Արցախ հարաբերություններին, Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ու ընդհանուր զարգացման տեսլականին վերաբերող առանցքային ելույթ ունեցավ, հայ հանրությունը հնարավորություն չունեցավ այդ ելույթին ծանոթանալ մինչ այն պահը, երբ վարչապետը դրա ձայնագրությունը չտեղադրեց իր ֆեյսբուքյան էջում:

Սա այն պարագայում, երբ Կառավարության լրատվականի հետ Արցախ էր մեկնել Հ1-ի նկարահանող խումբը, որն էլ պետք է ապահովեր արարողության ու վարչապետի ելույթի լուսաբանումն ու հեռարձակումը:

Չնայած Փաշինյանը ելույթ է ունեցել ժամը 19-ից հետո, երբ կադրերից էլ երևում է, որ դեռ չէր մթնել, Հ1-ի հիմնական թողարկման մեջ այդ ելույթը տեղ չգտավ:

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Շահինյանից NewArmenia.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ժամը 21-ի լուրերի հիմնական թողարկման մեջ Փաշինյանի ելույթը տեղ չի գտել: 

«Մենք էնտեղ լրագրողներ ունեինք, ու էնտեղ ինչ տեղի է ունեցել, պերեգոն են արել ինտերնետով: Ինչը կարևոր է եղել, և շուտ են ուղարկել, դրանք ավելի շուտ ենք տվել, ինչը վերջում են ուղարկել, դրանք արդեն կայքում են դրվել»,- մեր հարցին ի պատասխան հեռախոսով ասաց Շահինյանը՝ հավելելով, որ տեսանյութը լուրերի թողարկումից հետո է հասել. «Ավելի մանրամասն պետք է ներբեռնողներին զանգեմ, թե չէ որևէ այլ բան չի եղել»:

Սա առնվազն անհասկանալի է 21-րդ դարի հեռուստաընկերության համար, երբ երկրի թիվ մեկ հեռուստաընկերությունը, որը բյուջեից տարեկան մոտ մեկ տասնյակ մլրդ դրամ է ստանում գործունեության համար, չի կարող ժամանակին հեռարձակման խնդիր լուծել: Եվ հանրությունը ստիպված է հետևել ֆեյսբուքյան էջերին՝ տեղեկություն ստանալու համար: Ավելին՝ Փաշինյանի ելույթը չի հեռարձակվել նաև լուրերի առավոտյան թողարկման ժամանակ:

«Շատ հնարավոր է՝ հենց եթերի ժամանակ ֆեյսբուքյան էջում բան լինի, կլինի վարչապետինը, կլինի այլ մարդու, այդ վայրկյանին տեղ չգտնի լրահոսում, եթե դա չգիտեմ ինչ չի: Օրինակ՝ հերթապահը գա, ասի՝ պատերազմ է հայտարարվել, պարզ է՝ գոյություն ունեցող ամեն ինչը դուրս ա գալիս, ու մտնում ա էդ ինֆորմացիան»,-ասաց Շահինյանը:

Դիտարկմանը, թե արցախյան ելույթում Փաշինյանը խոսել էր Ղարաբաղի հիմնախնդրի լուծման մասին, բանակցությունների մասին, դա չէր կարևորվե՞լ, Հ1-ի լուրերի տնօրենի ԺՊ-ն նման պատասխան տվեց: «Դուք շերտավորված հարցեր եք տալիս, պատասխաններից վերցնում եք ձեզ հետաքրքիր կտորը և փորձում եք ինչ- որ բան հավաքել: Գրավոր ուղարկեք հարցերը, որ ներբեռողին կանչեմ, ավելի մանրամասն ձեզ կարողանամ պատասխանել, ձեր մոտ ուրիշ հարցեր չծնվի»:

Մեր գրավոր հարցերին Շահինյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել. Հ1

Սերինե

Դատարանը բավարարել է Հ1-ի կրճատված լրագրողների հայցը, որոնք վստահեցրին՝ վերադառնալու են աշխատանքի

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին