24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Ղազախստանի արևելքում վայրեջքից հետո այրվել է ԱՆ-2 ինքնաթիռը
Աշխարհ

Ղազախստանի արևելքում վայրեջքից հետո այրվել է ԱՆ-2 ինքնաթիռը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Տարազ Ժան Ալեմ» ավիաընկերության ԱՆ-2 ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո այրվել է Ուրջար բնակավայրի օդանավակայանում (Արևելա-Ղազախական մարզում)։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Հրդեհի պահին ինքնաթիռում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան։

«Այսօր տեղի ժամանակով ժամը 15:31-ին վայրէջք կատարելուց հետո հրդեհ է բռնկվել «Տարազ Ժան Ալեմ» ավիաընկերության ԱՆ-2 օդանավում: Օդանավն իրականացրել է Սեմեյ-Ուրջար երթուղով TJA5221 չվերթը։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղի ժամանակով 15:25-ին»,- ասվում է ՀԳՄ հաղորդագրության մեջ։

Կոմիտեի տվյալներով՝ ժամը 15:50-ին բռնկումը տեղայնացվել է: Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավիացիոն պատահարների հետաքննության վարչությունը ստուգում է սկսել։

Նմանատիպ Հոդվածներ

Ղազախստանի կառավարությունն առաջարկել Է սահմանել երկշաբաթյա կարանտին

Սերինե

Ղազախստանում շուրջ 3200 կայք են արգելափակել

Սերինե

Ղազախստանից դեպի Երևան հունիսի 24-ին կկայանա չարտերային չվերթ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին