15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Այլ Լուրեր

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ղազախստանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիներին Ձեր երկիրը պետականաշինության, տնտեսության արդիականացման, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության բարձրացման գործում հասել է ծանրակշիռ արդյունքների։

Համոզված եմ՝ Ղազախստանի ու Հայաստանի համապարփակ և փոխշահավետ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր պատմության ու մեր ժողովուրդների բարեկամության բարի ավանդույթների վրա, հետագայում ևս կշարունակի դինամիկ զարգանալ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում։

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»։  

Նմանատիպ Հոդվածներ

Ղազախստանը, Թուրքմենստանը Տաջիկստանը եւ Ուզբեկստանն անհանգստացած են Ղրղզստանի իրադարձություններից

Անի Գրիգորյան

Ղազախստանն օգոստոսի 31-ից կանցնի կարանտինային միջոցների մեղմացման երկրորդ փուլին

Անի Գրիգորյան

Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում Է ՌԴ թռիչքները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին