6 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115696 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ղազախստանում ավելի քան 200 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով. ՌԻԱ Նովոստի
Այլ Լուրեր

Ղազախստանում ավելի քան 200 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով. ՌԻԱ Նովոստի

Ղազախստանում 200-ից ավելի բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով: Դա կազմում է ընդհանուր վարակվածների թվի 20,5 տոկոսը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների անվտանգության որակի վերահսկման հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Բյուրաբեկովան:

«Բժիշկների շրջանում գրանցվել է վարակվածության 211 դեպք: Այն կազմում է ընդհանուր թվի 20.5 տոկոսը»,-նշել է նա: Բժշկական հաստատությունների աշխատակազմում վարակի դեպքեր գրանցվել են երկրի 13 շրջաններում, սակայն բարձր ցուցանիշ կա Նուր Սուլթանում, Ալմաթիում: Նշվում է, որ բժշկական անձնակազմը բավարար չափով ապահովված չէ անհատական պաշտպանիչ միջոցներով:

Ղազախստանում գրանցվել է վարակվածության 979 դեպք, որից 12-ը եղել է մահվան ելքով: Մարտի 16-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Նմանատիպ Հոդվածներ

Ղազախստանը, Թուրքմենստանը Տաջիկստանը եւ Ուզբեկստանն անհանգստացած են Ղրղզստանի իրադարձություններից

Անի Գրիգորյան

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Անի Գրիգորյան

Ղազախստանն օգոստոսի 31-ից կանցնի կարանտինային միջոցների մեղմացման երկրորդ փուլին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին