3 C
Yerevan
31 Մարտի, 2020
51174 By Google Analytics
Գլխավոր » Ղազախստանում քաղաքացները փորձել են մուտք գործել կարանտինային տարածք. Կազինֆորմ
Աշխարհ

Ղազախստանում քաղաքացները փորձել են մուտք գործել կարանտինային տարածք. Կազինֆորմ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ղազախստանում 130-ից ավելի անձ խախտել է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում կատարելով Ղազախստանի Տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Դաուրեն Աբաևին: Նա լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է արտակարգ դրության ռեժիմի խախտումների պատկերը: Մասնավորապես, արտակարգ դրության պայմաններում շարունակում են աշխատել ժամանցի տարբեր հաստատությունները, եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են ներթափանցել կարանտինային տարածք: Վերջին օրերի ընթացքում արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ կապված վարչական պատասխանատվության է ենթարկվել 137 անձ, նրանցից 89-ը ձերբակալվել է: Նրանք բոլորն ընդունել են իրենց գործողությունների անօրինականությունը:

«Քաղաքացիների քայլերը որոշ դեպքերում նույնիսկ անհեթեթության են հասնում: Օրինակ՝ Կարագանդայում տղամարդը փորձել է հիվանդանոցի պատուհանից ներխուժել տարածք իր նախկին կնոջը տեսնելու համար: Կինը կարանտինի մեջ էր, նա վերադարձել էր Գերմանիայից»,-նշել է Դաուրեն Աբաևը: Տղամարդը ձերբակալվել է:

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 109-ն է, 2 հոգի ապաքինվել է, մահացու դեպքեր չկան:

Նմանատիպ Հոդվածներ

Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 49- ի

Աշխեն

Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները իրականացվելու են հեռավար ռեժիմով

Diana Amirkhanyan

ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ղազախստան մուտք գործելու սահմանափակումների վերաբերյալ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին