3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116988.8 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » «Ղարաբաղի պատերազմի թեմայով նոր ներկայացում ունենք, բայց դեռևս վաղ է անդրադառնալ պատերազմին ու բեմադրություն անել»
Այլ Լուրեր

«Ղարաբաղի պատերազմի թեմայով նոր ներկայացում ունենք, բայց դեռևս վաղ է անդրադառնալ պատերազմին ու բեմադրություն անել»

 «Պատերազմական իրավիճակով պայմանավորված ներկայացումների փորձերը դադարեցվել են, թատրոնի երիտասարդ դերասաններից մի քանիսը կամավորագրվել են` մեկնելու են ռազմաճակատ»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը:

NewArmenia.am-ը զրուցել է Երևանի և Գյումրու որոշ թատրոնների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների հետ ռազմական դրության պայմաններում ներկայացումների բեմականացման, հանդիսատեսի հոսքի և համավարակի ազդեցության մասին:

Մեզ հետ զրույցում Արմեն Էլբակյանն ընդգծեց, որ իրենք թեպետ Ղարաբաղի պատերազմի թեմայով ներկայացում ունեն, որը նոր ներկայացում է, բայց կարծում է դեռևս վաղ է անդրադառնալ պատերազմին և բեմադրություն անել:

Սունդուկյանի անվան մայր թատրոնում այս ընթացքում միայն բարեգործական ներկայացումներ են խաղացել արցախցի փոքրիկների համար. բեմադրվել է «Սառցե սիրտը»: Գեղարվեստական ղեկավարի խոսքով` բարեգործական ներկայացումները շարունակական են լինելու:

Հովհաննես Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացումները շարունակվում են, բայց տեղացիները շատ քիչ են գալիս, արցախցի երեխաների համար են հիմնականում խաղում` բարեգործական: Տեղացի այցելուների հոսքի կրճատումը տնօրենը կապում է ոչ թե ռազմական դրության, այլ համավարակի նոր ալիքի հետ. «Մարդիկ մտավախություն ունեն, որ կարող են վարակվել, որովհետև 92-94թթ. պատերազմական իրավիճակում թատրոնն ակտիվ աշխատել է: Հիմա ներկայացումները շարունակվում են, մենք չենք առանձնացնում հանդիսատեսին, պարզապես տեղացիները տոմսը գնում են, իսկ արցախցի երեխաների համար բարեգործական է»:

Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմինե Մանուկյանի խոսքով` ռազմական դրության այս ժամանակահատվածում Գյումրի քաղաքում հանդիսատեսի պակաս չի եղել, և ծնողներն իրենք են առաջարկում, որ ներկայացումները հաճախակի լինեն. «Երեխային պետք չէ լարված իրավիճակում պահել, նա, ճիշտ է, պետք է պատկերացում ունենա պատերազմ գաղափարից, բայց պարզ, մաքուր մանկություն, հանդարտություն, հանգստություն պետք է ունենա: Անցած շաբաթվանից փակ ենք համավարակով պայմանավորված, բայց հասցրել ենք արցախցի երեխաների համար մեկ բարեգործական ներկայացում ունենալ, երեխաներին հավաքագրելու հարցում մեզ օգնեց մարզպետարանը»:

Գյումրու պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքի էջից տեղեկացանք, որ իրենց մոտ ներկայացումները շարունակվում են: Այս օրերին բեմադրվող ներեկայացումը Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ն է, որի ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի հակամարտության գոտուց զոհված զինծառայողների ավելի քան 600 մարմին է հանվել

Նատա Հարությունյան

Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 վիրավոր զինծառայողների կյանք. հերոսական դրվագներ

Անի Գրիգորյան

Բերձորը, Սուսը և Աղավնոն մնում են հայկական

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին