21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107324.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ինչ փաթեթներ են քննարկվել մինչ այժմ․ «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ինչ փաթեթներ են քննարկվել մինչ այժմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ եւ կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլեւ բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Ի՞նչ ունենք այս ընթացքում. 1997թ.-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր:

Փաստացի վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը եւ փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է «Կազանի փաստաթուղթը», որը հիմնված էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա, սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի կողմից: 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, եւ Ալիեւը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: 2016-2018թթ.-ին բովանդակային բանակցություններ, կարելի է ասել, գրեթե չեն եղել: Տարածքների վերադարձի հարցը դիտարկվել է բոլոր փաթեթներում եւ առաջարկներում: Սկզբունքայինը «ինչի դիմաց»-ն է՝ խաղաղությա՞ն, անորոշ հեռանկարի՞, կարգավիճակի որոշման հստակ համաձայնեցված մեխանիզմի՞, թե՞ անկախության ճանաչման: Նշված փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու երազանքները»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին