-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ղրղզստանի գլխավոր դատախազը հրաժարական Է տվել
Աշխարհ

Ղրղզստանի գլխավոր դատախազը հրաժարական Է տվել

Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովը հրաժարական Է տվել: Այդ մասին լրագրողներին հայտնել Է պատգամավոր Միռլան Բաքիրովը։

«Գլխավոր դատախազի հրաժարականի հարցն այսօր կքննարկվի հանրապետության խորհրդարանում»,-հայտարարել Է նա:

Ժողովրդի մեկ այլ ընտրյալի՝ Տալանտ Մամիտովի խոսքով՝ այդ պաշտոնին կհավակնի պատգամավոր Կուրմանկուլ Զուլուշեւը:

Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել Էին հոկտեմբերի 4-ին: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք: Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված Է նախագահի գրասենյակը:

Բախումների ժամանակ տուժել Է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել Է:

Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական Է տվել: Նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, ամբողջ ժամանակ գտնվել Է Բիշքեկում եւ վերահսկել իրադրությունը:

Հոկտեմբերի 9-ին անկարգությունները Բիշքեկում վերսկսվել են: Կենտրոնական հրապարակում բախում Է տեղի ունեցել Սադիր Ժապարովի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Տուժել Է յոթ մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր Տիլեկ Տոկտոգազիեւը:

Բողոքների ֆոնին Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել Է ընտրությունների արդյունքները:

Հոկտեմբերի 15-ին երկրի նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովի կամավոր հրաժարականից հետո իրադրությունը հանրապետությունում կայունացել Է: Պետության ղեկավարի լիազորություններն անցել են վարչապետ Սադիր Ժապարովին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ղրղզստանի ԿԸՀ-ն մտադիր Է բողոքարկել դեկտեմբերի 20-ին խորհրդարանական ընտրությունները չեղարկելու որոշումը

Անի Գրիգորյան

Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները նշանակել են դեկտեմբերի 20-ին

Անի Գրիգորյան

Ղրղզստանի ԱԳ նախարարության նոր ղեկավարը նշել Է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին