8 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116614.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Ղրղզստանի ԿԸՀ-ն մտադիր Է բողոքարկել դեկտեմբերի 20-ին խորհրդարանական ընտրությունները չեղարկելու որոշումը
Աշխարհ

Ղրղզստանի ԿԸՀ-ն մտադիր Է բողոքարկել դեկտեմբերի 20-ին խորհրդարանական ընտրությունները չեղարկելու որոշումը

Ղրղզստանի ԿԸՀ-ն մտադիր Է բողոքարկել դեկտեմբերի 20-ին խորհրդարանական ընտրությունները չեղարկելու որոշումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի ծառայությունում:

«ԿԸՀ-ն մտադիր Է բողոքարկել այդ որոշումը: Արդեն պատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը»,-հայտարարել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ընտրությունների եւ բարեփոխումների անցկացման հարցերով զբաղվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին որոշել Է, որ երկրի խորհրդարանի կրկնական ընտրությունների ամսաթիվը նշանակել դեկտեմբերի 20-ին: Սակայն հետագայում Ղրղզստանի խորհրդարանը հավանություն Է տվել ընտրությունները մի քանի ամսով հետաձգելու օրինագծին՝ մինչեւ սահմանադրական բարեփոխման անցկացումը:

Օրինագծում նշվում Է, որ պատգամավորների ընտրությունները պետք Է անցկացվեն ոչ ուշ, քան 2021 թվականի հունիսի 1-ին: Այդ օրենքն ստորագրել Է նաեւ հանրապետության նախագահի պաշտոնակատար Սադիր Ժապարովը:

Հետագայում ընտրությունները դեկտեմբերի 20-ին նշանակելու որոշումը չեղարկվել Է նաեւ Ղրղզստանի վարչական դատարանի կողմից:

Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել Էին հոկտեմբերի 4-ին:

Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք: Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված Է նախագահի գրասենյակը:

Բախումների ժամանակ տուժել Է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել Է: Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական Է տվել: Նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, ամբողջ ժամանակ գտնվել Է Բիշքեկում եւ վերահսկել իրադրությունը: Հոկտեմբերի 9-ին անկարգությունները Բիշքեկում վերսկսվել են:

Կենտրոնական հրապարակում բախում Է տեղի Է ունեցել Սադիր Ժապարովի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Տուժել Է յոթ մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր Տիլեկ Տոկտոգազիեւը: Հոկտեմբերի 15-ին Ժեենբեկովի կամավոր պաշտոնաթողությունից հետո իրադրությունը հանրապետությունաում կայունացել Է: Բողոքները դադարել են: Պետության ղեկավարի լիազորություններն անցել են Ժապարովին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները նշանակել են դեկտեմբերի 20-ին

Անի Գրիգորյան

Ղրղզստանի գլխավոր դատախազը հրաժարական Է տվել

Անի Գրիգորյան

Ղրղզստանի ԱԳ նախարարության նոր ղեկավարը նշել Է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին