4.3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Ճանապարհային ոստիկանությունը նախորդ շաբաթ հայտնաբերել է ոչ սթափ 79 վարորդ
Այլ Լուրեր

Ճանապարհային ոստիկանությունը նախորդ շաբաթ հայտնաբերել է ոչ սթափ 79 վարորդ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հունվարի 13-ից 19-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 131 մեքենա, որոնցից 22-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ՝ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 91 մեքենա։ 57-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 30, թաղանթապատված դիմապակիով` 114 տրանսպորտային միջոց։ 3 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

Նմանատիպ Հոդվածներ

Ճանապարհային ոստիկանության պետը տոներին ընդառաջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Սերինե

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին