1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116403.2 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Ճապոնիայի նորանշանակ վարչապետը խորհրդարանին խոստացել Է լուծել Հարավային Կուրիլների խնդիրը
Աշխարհ

Ճապոնիայի նորանշանակ վարչապետը խորհրդարանին խոստացել Է լուծել Հարավային Կուրիլների խնդիրը

 Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել Է, որ ցանկանում Է վերջակետ դնել Ռուսաստանի հետ տարածքային հարցին։

Տոկիոն հավակնում Է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին, դրանք համարում Է իր «հյուսիսային տարածքները»:

«Հյուսիսային տարածքների խնդիրը չթողնելով ապագա սերնդին՝ անհրաժեշտ Է վերջակետ դնել դրան. Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կարծիքների փոխանակման միջոցով՝ նպատակաուղղված ռուս-ճապոնական հարաբերությունների համապարփակ զարգացմանը, այդ թվում՝ հաշտության պայմանագրի կնքմամբ»,-ասել Է Սուգան՝ ծրագրային ճառով հանդես գալով խորհրդարանում: Սուգայի նախորդը՝ Սինձո Աբեն, ակտիվորեն առաջ Է մղել Ռուսաստանի հետ երկխոսությունը. նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 27 հանդիպում Է անցկացրել:

2018 թվականին Սինգապուրում նա գործնականում հեռացավ Ճապոնիայի բազիսային ուղեգծից, որը չորս կղզիները պահանջելն Էր, եւ համաձայնեց Մոսկվայի հետ բանակցությունները վարել Ռուս-ճապոնական համատեղ հռչակագրի հիման վրա:

Դրանում խոսքը միայն երկու՝ Հաբոմայի եւ Շիկոտան կղզիների մասին Էր: Յոսիհիդե Սուգան սեպտեմբերին նույնպես խոսել Է Պուտինի հետ:

Տոկիոյում կայացած զրույցի արդյունքներով՝ հայտարարել են, որ նորանշանակ վարչապետը կշարունակի Աբեի ուղեգիծը; Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները «մթագնում Է» հաշտության պայմանագիրը: Սակայն, ինչպես քանիցս նշել են Ռուսաստանի պաշտոնական անձինք, այդ համաձայնագրի պայմանների շուրջ բանակցություններում չի քննարկվում կղզիները Ճապոնիային հանձնելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ճապոնիան բողոք Է հայտնել Չինաստանին վիճելի կղզիների հետ կապված իրադրության պատճառով

Անի Գրիգորյան

Ճապոնիան հաստատել Է դիրքորոշումների անփոփոխությունը Ռուսաստանի հետ բանակցություններում

Անի Գրիգորյան

Ճապոնիայի նոր վարչապետն ԱՄՆ-ի հետ դաշինքը հռչակել Է իր արտաքին քաղաքականության հիմքը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին