21 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
91996.8 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավից տարհանել են տարեցների առաջին խումբը
Աշխարհ

Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավից տարհանել են տարեցների առաջին խումբը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարատինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավից փետրվարի 14-ին տարհանել են 80-ից բարձր տարիքի մարդկանց առաջին խումբը, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ այժմ տարեցներին պետք Է տեղավորեն տեղի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ հատուկ դրա համար պատրաստված հանրակացարանում: Ներկա դրությամբ հայտնի չԷ, թե հատկապես քանի մարդ Է տարհանվել նավից, սակայն ավելի վաղ հաղորդվել Էր, որ մարդկանց առաջին խմբի մեջ պետք Է մտնի 80-ից բարձր տարիքի շուրջ տասը մարդ: Ընդամենը նավի վրա գտնվում Է տարիքային այդ կատեգորիայի ավելի քան 200 մարդ այն դեպքում, երբ ուղեւորների մոտավորապես 80 տոկոսը 60-ից բարձր տարիքի են:

Diamond Princess նավում գտնվում Է 3,6 հազար մարդ՝ 50 երկրից: Նավի վրա վարակվածների ընդհանուր թիվը ներկայում 219 Է, ներառյալ այնտեղ աշխատող կարանտինային ծառայության աշխատակիցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին