Գլխավոր » Ճապոնիայում հիսուն հազար մարդու կյանքի վտանգ է սպառնում
Աշխարհ

Ճապոնիայում հիսուն հազար մարդու կյանքի վտանգ է սպառնում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հիսուն հազար մարդու Միէ, Տոկիո, Սիձուոկա, Տիբա և Գումմա  տարածաշրջաններում հայտարարված է տարհանում, ևս  4,2 միլիոն մարդ ստացել է տարհանվելու խորհուրդ: Պատճառը մոտեցող արտակարգ հզոր  «Հաբիբիս» թայֆունն է: Այս մասին տեղեկացնում է «Ria novosti» լրատվական գործակալությունը` հղում անելով «NHK» հեռուստաալիքի հայտարարությանը:

Տարհանման մասին հայտարարությունը նշանակում է, որ 50 հազար մարդու համար առկա է կյանքին և առողջությանը սպառնացող վտանգ: Ճապոնիայում թայֆունին տրված է թիվ 19 անվանակարգը:

«Հաբիբիս» թայֆունը հարավ-արևելքից շարժվում է դեպի ճապոնական արշիպելագ: Ներկայումս ճնշումը կենտրոնում կազմում է  935 հեկտոպասկալ, քամու արագությունը` 45 մ/վրկ, ուժգնացման դեպքում` մինչև 65 մ/վրկ: Օդերևութաբաններն ուժգնությամբ և հնարավոր վնասով այն համեմատել են «Իդա» («Կանգավա») թայֆունի հետ, երբ մահացավ 1269 մարդ: Թայֆունը կշոշափի երկրի խախղաղօվկիանոսյան ափը ներառյալ մայրաքաղաքային շրջանը: Արդեն հիմա Տոկիոյում ուժեղ անձրև է տեղում, որն ուղեկցվում է ուժեղ քամով: Ինչպես սպասվում է, թայֆունը ճապոնական մայրաքաղաք կհասնի կիրակի գիշերը: Քամու արագությունը կարող է հասնել 45 մ/վրկ (162 կմ/ժամ), ուժգնացան դեպքում մինչև 60 մ/վ (216 կմ/ժամ): Քամու այդ ուժը բավական է, որպեսզի շուռ տա բեռնատարներ և ավելի քան բավական է, որպեսզի կործանի ծառեր և էլեկտրասյուների հենարաններ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին