February 17, 2020
Գլխավոր » Ճապոնիայում պահուստային ֆոնդն են գործի դրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Աշխարհ

Ճապոնիայում պահուստային ֆոնդն են գործի դրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ճապոնիայի նախարարների կաբինետը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, փետրվարի 14-ին հավանություն Է տվել պահուստային ֆոնդից միջոցների օգտագործմանն այն միջոցառումները ֆինանսավորելու համար, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Նախաձեռնության շրջանակում գործի Է դրվելու 10,3 մլրդ իեն (94 մլն դոլար): Այդ միջոցները, որոնք կօգտագործվեն առաջին հերթին երկրի ներսում կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված միջոցառումների համար, 15,3 մլրդ իեն (շուրջ 139 մլն դոլար) ընդհանուր գումարի ֆինանսական օգնության առաջին փաթեթի մաս են կազմում, որը փետրվարի 13-ին հաստատվել Է Ճապոնիայի կառավարության կողմից:

Նախօրյակին երկրի խոշորագույն թերթը՝ Yomiuri-ն, տեղեկացրել Է, որ կաբինետը մտադիր Է ընդհանուր առմամբ 500 մլրդ իեն (ավելի քան 4,5 մլրդ դոլար) հատկացնել այն փոքր ու միջին ձեռնարկություններին շտապ ֆինանսական օգնություն ցույց տալու համար, որոնք դժվարին կացության մեջ են հայտնվել Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի պատճառով:

Հրատարակության տեղեկություններով՝ աջակցություն կցուցաբերվի նաեւ հյուրանոցների տերերին, որոնք քիչ վնասներ չեն կրում չինացի զբոսաշրջիկների թվի կտրուկ կրճատման պատճառով: Նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Ճապոնիայում ներկա դրությամբ հասել Է 251 մարդու: Նրանց մեծամասնությունը Diamond Princess ամերիկյան ճամփորդանավի ուղեւորներն են ու անձնակազմը, նավ, որը կարանտինի մեջ Է գտնվում ճապոնական Իոկոհամա քաղաքի նավահանգստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Չինաստանում սկսել Է աշխատել ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը

Diana Amirkhanyan

ԱՀԿ-ն մտադիր չԷ ենթադրություններ անել կորոնավիրուսով վարակման մասշտաբների մասին

Diana Amirkhanyan

Կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտին դուրս են գրել հիվանդանոցից. CGTN

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին