10 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » Ճիշտ պահն է դիմել, որ ԵԱՏՄ շրջանակներում գազ ներկրողների համար գազի գինը սահմանին իջեցնեն․ Միքայել Մելքումյան
Գլխավոր Նորություններ

Ճիշտ պահն է դիմել, որ ԵԱՏՄ շրջանակներում գազ ներկրողների համար գազի գինը սահմանին իջեցնեն․ Միքայել Մելքումյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում՝ դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ , ասաց․ «2020 թվականի մայիսի 25-ին Հայաստանի ատոմակայանի նախազգուշական վերանորոգման ցիկլն ավարտվում է, և մենք խնդիր ունենք՝ կապված պետական գնումների հետ: Արդյոք կառավարությունը կարողացել է գնումների հետ կապված խնդիրներն այս ընթացքում լուծել»։

Հարցին ի պատասխան, փոխնախարարն ասաց․ «Այո՛, ատոմակայանը պետք է կանգնի պլանային վերանորոգման, որոշակի խնդիրներ էին առաջացել որոշ ընկերությունների կողմից տրվելիք 110 տոկոս երաշխիքի մասով, բայց կառավարությունում փոխվարչապետի հետ տեղի է ունեցել քննարկում, այս պահին նախագիծը պատրաստվում է, և կարծում եմ՝ մոտ ապագայում որոշակի լուծումներ կլինեն»:

Միքայել Մելքումյանը  հաջորդ հարցով դիմեց Հակոբ Վարդանյանին․ «Այսօր ամբողջ աշխարհում նավթի գները կտրուկ իջնում են: Ես կոչ եմ անում մեր կառավարության բանակցողներին՝ հիմա ճիշտ պահն է բանակցել և դիմել, որ ԵԱՏՄ շրջանակներում գազ ներկրողների համար գազի գինը սահմանին իջեցնեն»:

Փոխնախարարն ասաց, որ որոշ երկրներում գազի գինն ուղղակի փոխկապակցված է նավթի գնի հետ, ինչը, սակայն, այդպես չէ Հայաստանի պարագայում․«Չնայած դրան, եթե ամբողջ աշխարհում սկսվի էներգակիրների գնի իջեցում, ապա մեր գերատեսչությունը կսկսի բանակցություններն ավելի էժան գազ ներկրելու համար»,- եզրափակեց Վարդանյանը:

Նմանատիպ Հոդվածներ

«Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հայտով գազի գինը հնարավոր է ոչ թե 36 տոկոս բարձրանա, այլ 15 տոկոս. Արմեն Մանվելյան

Diana Amirkhanyan

Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման բանակցություններ սկսել

Diana Amirkhanyan

Եթե հետագայում նավթի գները նվազեն` կնշանակի, որ գազի գնի բանակցության ճիշտ պահը չէր. Արտակ Մանուկյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին