12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51318 By Google Analytics
Գլխավոր » ՃՈ-ն հայտնաբերել է 2-ից ավելի անձ տեղափոխող 685 տրանսպորտային միջոց
Իրավունք

ՃՈ-ն հայտնաբերել է 2-ից ավելի անձ տեղափոխող 685 տրանսպորտային միջոց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09:00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Նմանատիպ Հոդվածներ

ՃՈ-ն խորհուրդ է տալիս վարչական իրավախախտումների գործերով որոշումները բողոքարկել առցանց

Աշխեն

ՃՈ-ն հասարակական տրանսպորտի վարորդներին զգուշացնում է սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել

Աշխեն

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին