-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115894.4 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. 3 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
Այլ Լուրեր

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. 3 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 14-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Տիգրան Ե., ծնված 1971 թ.), «ՎԱԶ-2114» (վարորդ՝ Մարտուն Մ., ծնված 1975 թ.), և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գևորգ Ք., ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարինե Ա.-ն (ծնված 1974 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Փրկարարները «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նմանատիպ Հոդվածներ

ՃՏՊ Լանջիկ գյուղի սկզբնամասում․ կա զոհ

Նատա Հարությունյան

Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ ՃՏՊ. երկու մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել

Նատա Հարությունյան

Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին