1 C
Yerevan
19 Հունվարի, 2020
Գլխավոր » ՃՏՊ Գյումրիում. ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել
Այլ Լուրեր

ՃՏՊ Գյումրիում. ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

«911» ծառայություն հունվարի 13-ին, ժամը 02:13-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Արթուր Ղ.-ն (ծնված 1991 թ.) և ուղևոր Անի Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:29-ին, մարվել՝ 02:57-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

Նմանատիպ Հոդվածներ

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Աշխեն

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը

Աշխեն

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին