7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
Այլ Լուրեր

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր

Սեպտեմբերի 20-ին, ժամը 21։25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Արտակ Մ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Յուրիկ Ս․, ծնված 1949 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հինգ ուղևոր հոսպիտալացվել է Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Յուրիկ Ս․-ի և ուղևոր Շուշանիկ Գ․-ի (ծնված 1949 թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նմանատիպ Հոդվածներ

Մայր և որդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Նատա Հարությունյան

ՃՏՊ Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում

Նատա Հարությունյան

ՃՏՊ Գարեգին Նժդեհի փողոցում․ կան տուժածներ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին