6 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115686.4 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Այլ Լուրեր

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՀՀ ԱԻՆ Մարզային Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 13-ին՝ ժամը 21:24-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:  ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարի 64-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Հ., ծնված 1990 թ․, 1 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճամփեզրին:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մարիամ Ն.-ն (ծնված 1978 թ.), հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նմանատիպ Հոդվածներ

ՃՏՊ Լանջիկ գյուղի սկզբնամասում․ կա զոհ

Նատա Հարությունյան

Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ ՃՏՊ. երկու մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել

Նատա Հարությունյան

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. 3 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին