6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
Այլ Լուրեր

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն եպտեմբերի 17-ին, ժամը 21։06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Fiat» (վարորդ՝ Նաիրի Դ․, ծնված 1991 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ղ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Նաիրի Դ․-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գառնիկ Զ․-ն (ծնված 1996 թ.) և Արմեն Շ․-ն (ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Արման Ղ․-ն հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Անի Գրիգորյան

Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել․ կան տուժածներ

Նատա Հարությունյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին