17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած
Այլ Լուրեր

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտի 28-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Արթուր Կ., ծնված 1990 թ.) և «ՎԱԶ-2109»  (վարորդ՝ Շանթ Թ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նազիկ Ս.-ն (ծնված 1953 թ.) տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նմանատիպ Հոդվածներ

ՃՏՊ Ժակ Իվ Կուստոյի փողոցում․ կան տուժածներ

Աշխեն

ՃՏՊ Աշտարակի խճուղի տանող ավտոճանապարհին

Աշխեն

Չիվա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին