14 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքի նոր խախտումներ չի արձանագրել Իրանի կողմից
Այլ Լուրեր

ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքի նոր խախտումներ չի արձանագրել Իրանի կողմից

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նոր խատխումներ չի արձանագրել այն ժամանակավանից ի վեր, ինչ Թեհրանը հայտարարել Է սույն համաձայնագից շեղվելու հինգերորդ փուլի մասին: Այդ մասին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ փետրվարի 5-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով Քառնեգիի հիմնադրամում:

«Հինգերորդ քայլից հետո ոչ մի կարգի հետագա գործողություններ չեն եղել»,- ասել Է նա: «Անշուշտ, նրանք շարունակում են ուրանի հարստացումը»,- հավելել Է Գրոսին:

«Ես շարունակում են հետեւել, թե ինչ Է տեղի ունենում Իրանում»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը: «Իհարկե, մենք մեր տեսչական ստուգումները մեխանիկորեն չենք կատարում, լսում ենք՝ ինչ են ասում, եւ մենք պատրաստվում ենք ցանկացած հնարավոր հանգամանանքներին»,- նշել Է նա:

Հունվարի 5-ին Իրանը հայտարարել Է 2015 թվականի միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը ենթադրում Է, որ նա չի կատարի ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի՝ ԳՀՀԾ-ով նախատեսված սահմանափակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

Անի Գրիգորյան

Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել

Անի Գրիգորյան

Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը․ ԻԻՀ ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության գոտու մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին