9 C
Yerevan
23 Նոյեմբերի, 2020
115532.8 By Google Analytics 22.11.2020
Գլխավոր » «Մակարդակի խնդիր է». Վահրամ Պողոսյանը` Հարությունյանի նամակի մասին. «ՀԺ»
թերթերի տեսություն

«Մակարդակի խնդիր է». Վահրամ Պողոսյանը` Հարությունյանի նամակի մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համացանցում քննադատական գրառումների առիթ է հանդիսացել։

Խաղաղություն հաստատելու խնդրանք պարունակող այդ նամակը որոշ անձանց կողմից համեմատվում է գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հայտնի նամակի հետ, որը վերնագրվել էր «Նամակ ռուսաց թագավորին»։

«Նման մեկնաբանությունների հեղինակների վարքագիծը չեմ ուզում գնահատել, որովհետեւ դա մակարդակի խնդիր է»,- ՀԺ-ի խնդրանքով անդրադառնալով այդ մեկնաբանություններին՝ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Պողոսյանի գնահատմամբ՝ նախագահի նամակը տարածաշրջանում իրավիճակի բավականին կարեւոր վերլուծության արդյունք է։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծվում այդ նամակով՝ Պողոսյանը ընդգծեց․ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում ամենամեծ դերակատարումը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ միայն ՌԴ-ն կարող է իր միջնորդական ջանքերի շնորհիվ երկարատեւ խաղաղություն հաստատել։ Այս կոնտեքստից դուրս այլ կոնտեքստում այս նամակը մեկնաբանելը ես համարում եմ ավելորդ զբաղմունք»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին