24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Մակունցը պարզաբանեց, թե ինչու էր «Իմ քայլը» լուռ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդության հարցով նիստում
Այլ Լուրեր

Մակունցը պարզաբանեց, թե ինչու էր «Իմ քայլը» լուռ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդության հարցով նիստում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութան ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց, թե խմբակցությունն ինչու էր լուռ հունիսի 16-ի նիստում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկմանը: Մակունցն այս մասին ասաց ԱԺ հունիսի 17-ի նիստում իր ելույթում:

«ԲՀԿ-ի պատգամավորների ելույթներն այնպես էին ձևակերպված՝ ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, իսկ մենք լուռ էինք: Եվ հիմա պարզաբանեմ, թե ինչու: Որովհետև իրավական գործընթացին, իրավական գործին «Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները և ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետև թե ՀՀ հանրությունը, թե մեր միջազգային գործընկերներն իրավունք ունեն առանց որևէ ավելորդ զեղումների, ավելորդ ելույթների միջամտության, լսել և հասկանալ, թե ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ»,-ասաց Մակունցը:

Նրա կարծիքով՝ վերջին շրջանում բոլոր հնարավոր հարթակներում փորձ է կատարվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ դրանով իսկ փորձ կատարելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի նկատմամբ: «Ուստի, որևէ գործով, որևէ կերպ չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը՝ կրկին հայտարարում ենք, որ ՀՀ-ում անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի պնդումներին, թե իշխանությունը Ծառուկյանին վերագրվող գործով ցանկանում է պարզապես լռեցնել ընդդիմությանը՝ Մակունցը վստահեցրեց, որ որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունը ոչ միայն չի համապատասխանում իշխանության արժեքային հենքին, այլ նաև չի համապատասխանում իրականությանը:

Նմանատիպ Հոդվածներ

Հայկ Սարգսյանն իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ եղել է անզգուշություն․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

«Իմ քայլը»-ը կհանդիպի Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին