29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Մակրոնը Ժան Կաստեկսին նշանակել է վարչապետի պաշտոնում
Աշխարհ

Մակրոնը Ժան Կաստեկսին նշանակել է վարչապետի պաշտոնում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել Է Ժան Կաստեկսին:

Այդ մասին հաղորդել Է Ելիսեյան պալատը:

Պետության ղեկավարը նաեւ Կաստեկսին հանձնարարել Է ձեւավորել կառավարություն: Կաստեկսն զբաղեցնում Էր Պրադ քաղաքի (Ֆրանսիայի հարավի Արեւելյան Պիրենեյների դեպարտամենտ) քաղաքագլխի պաշտոնը:

Ապրիլին նրան հանձնարարել Էին ղեկավարել կարանտինի ռեժիմից Ֆրանսիան դուրս բերելու գործընթացը, որը սահմանվել Էր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Էդուար Ֆիլիպին, որը պաշտոնաթող Է եղել:

Harris Interactive ընկերության հարցման համաձայն, որը հունիսի 28-ին առցանց անցկացվել Է 18-ից բարձր տարիքի 2 հազար 133 քաղաքացիների շրջանում, ֆրանսիացիների 55 տոկոսը ցանկացել Է, որպեսզի Ֆիլիպը մնա վարչապետ, 44 տոկոսը դրան դեմ Է, հարցման մյուս մասնակիցները ձեռնպահ են մնացել պատասխանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա. Մակրոնը շրջել է Բեյրութի փողոցներով

Նատա Հարությունյան

Ինչո՞ւ է Մակրոնը քննադատում ՆԱՏՕ-ին. «ՀՀ»

Սերինե

Մակրոնը Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսության կարիք է տեսնում

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին