6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
109001.6 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Մակրոնը հետեւում է Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ հարձակման հետ կապված իրավիճակին
Աշխարհ

Մակրոնը հետեւում է Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ հարձակման հետ կապված իրավիճակին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրազեկված Է Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքում անցորդների վրա հարձակման վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրներ:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը եւ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Ժերալդ Դարմանենը, որոնք աշխատանքային ուղեւորության մեջ Էին Փարիզի մերձակայքում, շտապ վերադարձել են քաղաք եւ ուղեւորվել ՆԳՆ-ի ճգնաժամային կենտրոն:

Անցորդների վրա հարձակումը կատարվել Է 11:45-ին (Երեւանի ժամանակով 13:45-ին) Բաստիլիայի հրապարակի շրջանում՝ Փարիզի արեւելքում՝ Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքից ոչ հեռու: Հարձակման հետեւանքով չորս մարդ դանակի վերքեր Է ստացել, նրանցից երկուսը ծանր են: Տուժողների թվում են «Պրեմիեր լին» լրատվական գործակալության երկու երիտասարդ աշխատողներ, գործակալություն, որն այժմ զբաղեցնում Է Charlie Hebdo-ի օֆիսը:

Նրանք վիրավորվել են, երբ փողոց են դուրս եկել ծխելու: Հարձակվողը (հնարգավոր Է, եղել են երկու հոգի) զինված Է եղել մաչետեով: Ներկայումս թաղամասը շրջափակված Է ոստիկանության կողմից: Հարձակումը տեղի Է ունեցել այն շենքի մոտ գտնվող փողոցներից մեկում, որտեղ ավելի վաղ գտնվում Էր Charlie Hebdo թերթի խմբագրությունը, որն ահաբեկիչների հարձակման օբյեկտ դարձավ 2015 թվականի հունվարին: Այդ ժամանակվանից ի վեր խմբագրությունը տեղափոխվել Է Փարիզի այլ շրջան: Նրա հասցեն գաղտնի Է պահվում, իսկ լրագրողներին պահպանում Է ոստիկանության ավելի քան 80 աշխատակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը

Անի Գրիգորյան

ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս շուտ հրադադարի հասնել ԼՂ հակամարտության գոտում. Մակրոն

Նատա Հարությունյան

Էրդողանը Հայոց ցեղասպանությունը շարունակելու համար հազարավոր իսլամիստ վարձկաններ է ուղարկել.ԵԽ անդամ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին