24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106886.4 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ
Այլ Լուրեր

Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նրա կարծիքով՝ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի:

Մակրոնն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են: 

Նմանատիպ Հոդվածներ

ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս շուտ հրադադարի հասնել ԼՂ հակամարտության գոտում. Մակրոն

Նատա Հարությունյան

Էրդողանը Հայոց ցեղասպանությունը շարունակելու համար հազարավոր իսլամիստ վարձկաններ է ուղարկել.ԵԽ անդամ

Նատա Հարությունյան

Էմանուել Մակրոնը բանակցությունները վերսկսելու համար նոր մեթոդ է առաջարկել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին